Վաշինգտոնը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ խաղաղ կարգավորման շրջանակում, հայտնել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։«Մենք պատրաստ ենք շարունակել հակամարտ կողմերին ուղղված աջակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է Սեկուտան լրագրողներին։ Նրա խոսքով Վաշինգտոնը նաեւ շահագրգռված է Ադրբեջանի հետ երկկողմանի հարաբերությունների ընդլայնման հարցում։