22.11.2024
Ալիևի ռեժիմը կրկին իր բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործեց. Էլենի Թեոխարուս
prev Նախորդ նորություն

Ժողովրդագրագետ. Վրաստանի աշխատունակ բնակչությունը լքում է երկիրը

Վրաստանի երրիտասարդ բնակչության մեծ մասը, մեկնելով արտերկիր ուսում ստանալու, այլևս չի վերադառնում, ինչը բացասաբար է ազդում Վրաստանի ժողովրդագրական և տնտեսական վիճակի վրա։ Այդ մասին Sputnik Грузия–ին հայտնել է ժողովրդագրագետ Ավտանդիլ Սուլաբերիձեն։

Նրա խոսքով, արտագաղթի երևույթը բացասաբար է ազդում նաև Վրաստանում ամուսնությունների թվի վրա, ինչն էլ ուժեղացնում է բնակչության ծերացման գործընթացները։

Ըստ նրա, եթե մինչ այս պահը Վրաստանում բնակչության նվազման պատճառները կապված էին ծնելիության նվազման և մահացության աճի հետ, ապա այժմ ավելացել է նաև աշխատանքային միգրացիայի գործոնը։


Նա հավելել է, որ թոշակառուների ավելացմամբ վատթարանում է նաև սոցիալական և տնտեսական ֆոնը։