Ալիևի ռեժիմը կրկին իր բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործեց. Էլենի Թեոխարուս
Հուլիսի 4-ին Ալիեւի ռեժիմը, որի համար մարդկային կյանքը մեծ նշանակություն չունի, կրկին իր բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործեց՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանը հրթիռային կայանքները տեղակայել է գյուղի մերձակայքում եւ օգտագործել Լեռնային Ղարաբաղի գնդկածության համար։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը:
«Ադրբեջանի կառավարության դաժան ու անմարդկային մարտավարությունն է օգտագործել հասարակ մարդկանց ողբերգությունը քարոզչական նպատակով՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը։ Ակնհայտ փաստ է, որ այդ նույն կառավարությունը վճռականորեն մերժում է հետաքննությունների անկախ մեխանիզմ ստեղծելը, որը կարող է վերջ դնել հրադադարի խախտմանը, անմեղ մարդկային կորուստներին եւ բանակցությունների ու խաղաղություն հաստատելու համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել: Ես խորապես ցավում եմ ադրբեջանական կողմից անմեղ կյանքերի կորստյան համար և կոչ եմ անում իրադրությամբ մտահոգ բոլոր կողմերին օբյեկտիվ լինել եւ կարծիք հայտնել՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը Ղարաբաղում Իսլամական պետության ոճով մահապատիժ են իրականացնում՝ սոցկայքերում որպես ավար ցույց տալով զոհերի մարմնի մասերը եւ խեղանդամ դարձնում 90-ամյա տարեց բնակիչներին, ինչպես դա եղավ 2016 թվականին ապրիլին»,- գրառել է Էլենի Թեոխարուսը: