ԱՄՆ-ը զենք չի մատակարարում, բայց զինում է Ադրբեջանին Իսրայելի միջոցով. փորձագետ
Եթե Ռուսաստանը ուղղակի սպառազինություններ է մատակարարում Հայաստանին ու Ադրբեջանի՝ այդ կերպ նաև փորձելով ապահովել ռազմական բալանսը ԼՂ հակամարտոթյան գոտում, ապա ԱՄՆ-ն դա անում է Իսրայելի միջոցով:
ԱՄՆ-ն թեպետ կարևոր դերակատարություն ունի ԼՂ հակամարտության գոտում ու կոնֆլիկտի կողմերից պաշտոնապես զենք չի վաճառում, սակայն դա իրականացվում է Իսրայելի միջոցով: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն անմիջականորեն չի կարող զենք տրամադրել Ադրբեջանին:
«ԱՄՆ-ն անմիջականորեն չի կարող զենք տրամադրել Ադրբեջանին, քանի որ գոյություն ունի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որով արգելվում է հակամարտության կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերել: Սակայն ամերիկյան տեխնոլոգիաներով արտադրված զենքերը հայտնվում են Ադրբեջանում Իսրայելի միջոցով: ԱՄՆ-ն այդ տեխնոլոգիաները փախանցում է Իսրայելին, իսկ նրանք Ադրբեջանի հետ մեծ զենքի գործարքներ են իրականացնում»,- ասաց Սարգսյանը:
«Բացի այդ ԱՄՆ-ն ամեն տարի Ադրբեջանին ևս ռազմական աջակցություն է ցուցաբերում՝ Կոնգրեսին հղած նախագահի նամակով շրջանցելով 907 բանաձևը: Այդ աջակցությունը զենքի տեսքով չէ, այլ ադրբեջանական սպաները ռազմական կրթություն են ստանում ԱՄՆ ուսումնական հաստատություններում: Սա իրակակացվում է մի պայմանով, որ նրանք այդ հմտությունները չեն կիրառելու հակամարտության գոտում: Սակայն պետք է այստեղ հիշեցնեմ, որ անցյալ տարի ապրիլյան ռազմական բախումների ժամանակ Թալիշի ուղղության վրա հայկական ուժերը ոչնչացրել էին երկու ադրբեջանցի հատուկ ջոկոտայինների, որոնք հետո պարզվեց , որ ռազմական կրթություն էին ստացել հենց ԱՄՆ-ում», - հիշեցրեց Սարգսյանը:
Նրա խոսքով, վերոնշյալը բավական է, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբիստական կառույցները մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի 907 բանաձևի նախկին դերն ու նշանակությունը վերականգնվի: