24.11.2024
Ադրբեջանցի ընդդիմադիրը Թուրքիային դրդում է ռազմական գործողություններ սկսել Արցախում
prev Նախորդ նորություն

Վալովայա. Հայաստանը ԵԱՏՄ և Իրանի ինտեգրման գործընթացի առաջատարներից է

ԵԱՏՄ շրջանակում Իրանի հետ գործակցության գործընթացը բավականին արագ է ընթանում: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության գծով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Նա հավելել է, որ դա, սակայն, բավականին բարդ գործընթաց է, որը սկսվել է 2016-ին, երբ իրավիճակն Իրանի շուրջ բարդ էր պատժամիջոցների պատճառով, իսկ որ այն այժմ բավականին լավ փուլում է հնարավոր է դարձել Հայաստանի շնորհիվ, հայտնում է Նովոստի Արմենիան:

Վալովայան նշել է, որ հենց Հայաստանն է այդ գործընթացի առաջատարներից մեկը, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ԵԱՏՄ շրջանակում Իրանի հետ համագործակցության համար:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման հեռանկարին՝ Վալովայան ասել է, որ ԵԱՏՄ-ում այդ առումով հակասությոսւն չեն տեսնում:


«Ավելին, նման միտումները միայն օգտակար կլինեն եվրասիական շուկային: Ղազախստանն արդեն ունի այդպիսի պայմանագիր, հնարավոր է, Ղրղզստանն էլ բանակցություններ սկսի այդ ուղղությամբ, ԵՄ հետ հարաբերությունների բարելավում է նկատվում նաև Բելառուսում: Մենք շատ ենք ողջունում դա, քանի որ դեռ 2015-ին ենք ԵՄ և ԵԱՏՄ միջև երկխոսության առաջարկ ուղարկել Եվրահանձնաժողով»: