21.09.2024
Վալովայա. Հայաստանը ԵԱՏՄ և Իրանի ինտեգրման գործընթացի առաջատարներից է
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն Ադրբեջանին մատակարարել է ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկի» հրթիռներ

Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը: Հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ:


Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է առնվազն 200 միավոր նման հրթիռ:


Ադրբեջանին մատկարարված հրթիռների մարտավարատեխնիկական բնութագիրը՝


Տրամաչափը՝ 220 մմ,
Զանգվածը՝ 217 կգ,
Առավելագույն հեռահարությունը՝ 6000 մ,
Նվազագույն հեռահարությունը՝ 1600 մ:

Razm.info-ն հիշեցնում է, որ Ադրբեջանը ՏՕՍ-1Ա հրանետները (արձակման կայանները) գնել է դեռևս 2011-2013 թվականներին կնքված պայմանագրերով: Արդեն 2016 թվականին այս համակարգերը հայկական բանակի դեմ կիրառվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ:


Հայաստանը նույնպես գնում է այս հրանետներից: Ռուսաստանից ստացած 200 մլն դոլար վարկով գնվող սպառազինության մեջ նշված է նաև հենց այս զինատեսակը:

Բաքուն ահաբեկչական կազմակերպությունների ոճով մարդկանց որպես կենդանի վահան օգտագործում. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ Armeniatoday
20.09.2024
Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունը