8.06.2025
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են գլոբալ ու տարածաշրջանային ավտանգության խնդիրներ
prev Նախորդ նորություն

3 ամսում ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմից 37 հազար վրաստանցի է օգտվել

ԵՄ ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացումից հետո միության երկրներ է այցելել 37600 Վրաստանի քաղաքացի: Այս մասին է հայտարարել Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Թամարա Խուլորդավան:

ԵՄ-ն Վրաստանի համար ազատ վիզային ռեժիմ է սահմանել 2017 թվականի մարտի 28-ին: Երկրի քաղաքացիները շենգենային գոտու երկրներում առանց վիզայի 180 օրվա ընթացքում կարող են գտնվել 90 օր՝ տուրիստական և բիզնես-այցեր կատարելով:


«Մերժվել է այցելուների միայն 0.3%-ի մուտքը», - ասել է Խուլորդավան, հաղորդում է Սպուտնիկ-Գրուզիան:

ԵՄ այցելող վրաստանցիների թիվն աճել է 2.5 անգամ: «Դա ուրախալի է, քանի որ դա ինտեգրմանն ուղղված ռեալ պրոցես է», - ասել է պատգամավորը:

Թուրքիան չի ընդունում գերմանացի գործիչների սադրիչ հայտարարությունները․ Էրդողանի խոսնակ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին