Զախարովա. Ղարաբաղյան կարգավորման թեման միշտ ՌԴ ԱԳՆ օրակարգում է
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ ջանքերի օրակարգում, սակայն ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հունիսի 18-ի հանդիպմանը Մոսկվայում չի քննարկվել: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում համանախագահների այցը տարածաշրջան, նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունն արտահայտում է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությայն մեջ արտացոլված է նաև ռուսական դիրքորոշումը»,- ասել է Զախարովան:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվել է Մոսկվայում ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ՝ Զախարովան ասել է.
«Ղարաբաղյան կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության ջանքերի օրակարգում»,- հավելել է Զախարովան: