20.04.2025
Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին
prev Նախորդ նորություն

Փոխնախարարը կոչ է արել ԿԽՄԿ-ին այցելել Բաքվում Զավեն Կարապետյանին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:


ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը գոհունակություն է հայտնել զինծառայողների համար միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործադրած ջանքերի կապակցությամբ:


ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը և ջանքեր գործադրել պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:


Անդրադառնալով մեկ օր առաջ ԱՀ պաշտպանության նախարարության հրապարակած` ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կոչ է արել ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին ջանքեր գործադրել և ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի միջոցով կազմակերպել այցելություն` վերջինիս պահպանման պայմաններին ծանոթանալու և տեղեկատվություն ստանալու նպատակով:

Եվրամիությունը անկենսունակ է որակում ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար