5.08.2025
Հայ-տաջիկական հարաբերություններ. պատմական ակնարկ և տեղեկանք
prev Նախորդ նորություն

Կարապետյանն ու Ռահմոնը քննարկել են՝ ինչպես նոր ազդակ հաղորդել հայ-տաջիկական կապերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունց, զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի վարչապետն ու Տաջիկստանի նախագահն ընդգծել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:


Այդ առումով, կողմերը կարևորել են Երևանում հայ-տաջիկական գործարար համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի գործարար կապերի ընդլայնմանը:


Հայաստանը և Տաջիկստանը դաշնակիցներ են ՀԱՊԿ շրջանակներում: Տաջիկստանը տարածքային վեճեր ունի իր հարևան երկրների՝ Ուզբեկստանի և Ղրղզստանի հետ: Ժամանակ առ ժամանակ այդ հակամարտությունների գոտում իրավիճակը լարվում է: Ղարաբաղյան հակամարտության հարցում Դուշանբեի դիրքորոշմամբ, խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ավելի մանրամասն դիրքորոշում չկա: Հայաստանը Տաջիկստանի՝ Ղրզստանի և Ուզբեկստանի հետ ունեցած հակասությունների կապակցությամբ առանձին պաշտոնական դիրքորոշում չի հայտնել:


Հայաստանի և Տաջիկստանի միջև երկկողմ առևտրի տվյալներ կան միայն 2014 թվականի վերաբերյալ: Ըստ այդմ, 2014-ին Հայաստանից Տաջիկստան են արտահանվել ընդամենը 664 հազար դոլարի ապրանքներ, ներմուծվել՝ 333 հազար դոլարի: Հետագա տարիներում երկկողմ առևտրաշրջանառությունը մոտ է եղել զրոյի: Հետաքրքիր է, որ 2017-ի առաջին եռամսյակում Տաջիկստանից Հայաստանում կատարվել է 100 հազար դոլարի ուղղակի ներդրում:

ՀՀ-ն ու Իրանը կփոխանակվեն տեղեկատվությամբ իրենց շուկաների վերաբերյալ. նոր հուշագիր
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի