Ադրբեջանի պետական նավթային ընկերության կանխատեսումներով 2016թ.–ի հիմնադրամի ընդհանուր եկամուտները կազմելու են 5,8 միլիարդ դոլար։ Դա 2,07 անգամ ավելին է, քան նախատեսված էր նախորդ տարվա բյուջեով։ Ցուցանիշների այդպիսի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նավթային հիմնադրամի 2016թ.–ի բյուջեն հաշվարկված էր մեկ բարելի համար 25 դոլարով։ Սակայն նախորդ տարի ադրբեջանական նավթի գինը կազմել էր միջինը 41,7 դոլար։ Նավթային հիմնադրամի ներդրումային պորտֆելը հաշվարկվում է ԱՄՆ–ի դոլարով։ Հիմնադրամի ամենաբարձր եկամուտները բաժին են ընկնում 2011թ.–ին`19,99 միլիարդ դոլար։