ՌԴ–ը և Իրանը մերձենում են` Մերձավոր և Միջին Արևելքում իրավիճակի բարդացման ֆոնին։ ՌԴ–ի ու Իրանի նախագահները մարտին ստորագրել են 16 փաստաթղթեր`ռուս–իրանակակն տնտեսական և էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու առումով։ Այդ մասին gazetacrimea.ru հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Իրխինը։Նրա խոսքով, ռուս–իրանական մերձեցումը արտացոլում է սիրիական հակամարտության շուրջ ձևավորված նոր տակտիկական կոալիցիաների ձևավորումը, որտեղ նշմարվում է նոր ջրբաժան` ԱՄՆ–Թուրքիա, ՌԴ–Իրան։ Փորձագետը նշել է, որ Պուտինը, պայմանավորվելով Հասան Ռոհանիի հետ, բաց մարտահրավեր է նետում Դոնալդ Թրամփին ` սիրիական հարցում ու եվրասիական ուժերի բալանսի առումով։