20.04.2025
Ադրբեջանի հերթական ստին պատասխանել է Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը
prev Նախորդ նորություն

Վրաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ զորավարժություններ կանցկացնի Թբիլիսիի մերձակայքում

Թբիլիսիից ոչ հեռու գտնվող տեղանքում Վրաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:


Նշվում է, որ եռակողմ ձեւաչափով «Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացվում են 2009 թվականից՝ երրորդ անգամ: «Մինչ այդ դրանք անցկացվել են Թուրքիայում: Այս անգամ զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակության ջոկատները, երկու բազմաթիրախային ուղղաթիռ, մեկ օդանավ», - հայտնում է Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:


Եռակողմ ձևաչափով ռազմաքաղաքական համագործակցությունը դարձել է բավականին ինտենսիվ և այն գնալով ինստիտուցիոնալացվում է: Համագործակցությունը սկսվեց Հայաստանը շրջանցելու նպատակով ադրբեջանա-թուրքական նախաձեռնությամբ իրականացվող այնպիսի տարածաշրջանային ծրագրերից, որոնք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, երեք երկրենրը միմայնց կապող գազամուղն ու երկաթուղին:


Այժմ համագործակցությունը թևակոխել է նաև ռազմական ոլորտ:


Օրեր առաջ երեք երկրների պաշտպանության նախարարները Բաթումում համատեղ հայտարարություն էին ստորագրել՝ մատնանշելով, որ կողմերը շարունակելու են ջանքեր գործադրել՝ միջազգային մակարդակով խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: Նշվել է նաեւ, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար