24.11.2024
Հարավային Օսիան պատրաստ Է ապահովել բեռների տարանցումը ՌԴ եւ Անդրկովկասի երկրների միջեւ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հերթական ստին պատասխանել է Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե որտեղից է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։


«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության:


«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակն ընդհանրապես ադրբեջանցի երեխաների գերության մասին տեղեկությունների չի տիրապետում»,-ասել է Մուսայելյանը:


Աղբյուրը հիշեցնում է, որ Հիջրան Հուսեյնովան սույն հայտարարությունն արել է հունիսի 1-ին Ադրբեջանում կայացած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ իր ունեցած ելույթում։