23.11.2024
Ղարաբաղի երկնքում պատերազմի ամպեր են կուտակվում. International Crisis Group
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում ապրում է շուրջ 2,5 մլն հայ. դեսպան

Ռուսաստանի Դաշնությունում ապրում է շուրջ 2,5 մլն հայ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:


«Մենք կարծում ենք, որ ընդհանուր առմամբ մոտ 2,5 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ: Նրանք այստեղ ավելի շատ են, քան Հայաստանի քաղաքացիները»։


Միաժամանակ Տողանյանը նշել է, որ հայերը Ռուսաստան են գալիս ոչ միայն հայրենիքից, այլև Կենտրոնական Ասիայի երկրներից: «Շատերը վերադարձել են ՌԴ Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից և Վրաստանից», —թվարկել է Հայաստանի դեսպանը:


Տողանյանը տեղեկացրել է, որ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը հյուպատոսական գրասենյակներ ունի Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում և Սոչիում, իսկ Ռուսաստանի այլ շրջաններում, հատկապես կենտրոնական հատվածում, Ուրալում և Հեռավոր Արևելքում, հյուպատոսարանների բացումը անհրաժեշտություն է, սակայն դրա համար հարկավոր է տեխնիկական և ֆինանսական աջակցություն։


«Հայկական սփյուռքն այսօր ավելի քան 10 մլն է, ինչը գրեթե եռակի ավելի է Հայաստանի բնակչությունից։ Այսօրվա հայկական սփյուռքի հիմնական մասը կազմվել է Օսմանյան կայսրությունում իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով», - հավելել է նա: