23.11.2024
Բաքուն պնդում է, որ «հատուկ միջոցով» գրավել է առաջնագծում հայկական կողմի տեսադիտարկող սարք
prev Նախորդ նորություն

Բաքվի նոր հիսթերիան. Booking-ի համար Ստեփանակերտը Հայաստան է, օդանավակայանն էլ՝ միջազգային

Ադրբեջանական հակահայկական հիսթերիայի նոր առիթ են գտել, այս անգամ դժգոհության տեղի է տվել միջազգային Booking.com որոնողական ռեսուրսը, որի միջոցով հնարավոր է հյուրանոցային համարներ ամրագրել Ստեփանակերտում և Շուշիում:


Vesti.Az-ը գրում է, որ իր ընթերցողները հորդորում են Ադրբեջանի ԱԳՆ-ին և պատասխանատու այլ կառույցներին ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ռեսուրսն առաջարկում է հյուրանոցային համարներ Արցախում, մինչդեռ դա «պատմական ադրբեջանական տարաքծն է, որը վերագրվում է Հայաստանին»: 


Հաջորդ փաստը, որ հարուցել է ադրբեջանցիների զայրույթը նա է, որ Booking.com-ը գրում է, որ Ստեփանակերտն ունի միջազգային օդանավակայան:   


Հիշեցնենք, օրերս Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու Հայաստանի ծրագրերը որակել էր պրովոկացիոն: Ստեփանակերտի օդանավակայանը և Yell Extreme Park-ը համատեղ թռիչքներ կկազմակերպեն Արցախի տարածքում. հենց այս լուրն էր հերթական զայրույթի տեղիքը տվել: Երկտեղանոց ինքնաթիռով թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով: Կլինեն նաև թռիչքներ Ստեփանակերտ-Գանձասար ուղղությամբ։ Թռիչքների տևողություն կլինի 20 րոպե: