24.11.2024
Կարնեգիի զեկույց․ Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը կներառի Ռուսաստանին ու Թուրքիային
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը թույլ է տալիս շրջանցել ՌԴ-ն և Իրանը՝ ԵՄ-ի էներգետիկ դիվերսիֆիկացիայի համար

Ադրբեջանն աշխարհում միակ երկիր է, որը սահմանակցում է ՌԴ–ի ու Իրանի հետ։ Այդ մեծամասամբ մահմեդականներով բնակեցված երկիրը գտնվում է Ռուսական, Օսմանյան, Իրանական կայսրությունների հատման կետում, այստեղով է անցնում շիական–սունիական հատման կետը։ Այդ մասին հայտնել է Jerusalem Post–ի նախկին խմբագիր, փորձագետ Մաայան Յաֆֆե–Ֆոֆմանը The Jewish Press–ում լույս տեսած իր հոդվածում։

«Մեծ ճանապարհի համար Արդբեջանը հանդիսանում է միակ երկիրը Միջին և Հարավային Ասիայի միջև, որը թույլ է տալիս շրջանցել ՌԴ–ը և Իրանը։ Ադրբեջանն այլընտրանքային էներգիայի աղբյուր է, ինչպես նաև տարացիկ երկիր`Եվրոպայի էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացիայի համար»,–նշել է նա։

Նրա խոսքով, Իսրայելը նույնպես սերտ տնտեսական կապեր է պահպանում Ադրբեջանի հետ`ներկրելով օգտագործվող նավթի ¼–րդն Ադրբեջանից։

«Ադրբեջանի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է ռազմավարական բանալի` Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի` Արևմուտքի հետ կառուցվող հարաբերություններում»,–հավելել է նա։