21.04.2025
«Իսլամական պետությունը» ստանձնել է պատասխանատվությունը Թեհրանի ահաբեկչությունների համար
prev Նախորդ նորություն

Էրդողանը հերթական անգամ քննադատել է Մինսկի խումբն անգործության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ առ ժամանակ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հարևան երկրի նախագահի սիրված թեման նորից արծարծվել է:


«Ի՞նչ է արել 22 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Միթե դրա երեք համանախագահ պետությունները նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամները չե՞ն: Ինչո՞ւ նրանք մինչ օրս չեն կարողանում լուծել այս խնդիրը»,- անդրադառնալով ղարաբաղյակ հակամարտությանն ասել է Էրդողանը: 


Նա նշել է, որ տեղի կունենա այն, ինչ կասի ՄԱԿ ԱԽ հինգ անդամներից մեկը.


«Կկարողանա՞ն նրանք կարգավորել սիրիական կամ իրաքյան ճգնաժամը: Կկարողանա՞ն նրանք կարգավորել ադրբեջանա-հայկական հարցը: Չեն կարողանա: Որովհետև եթե ՄԱԿ ԱԽ հինգ անդամներից մեկն ասի «ոչ», ապաև որոշում էլ չի լինի»,- հավելել է նա:

Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է. (թարմացվում է)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար