25.11.2024
Էրդողանը հերթական անգամ քննադատել է Մինսկի խումբն անգործության համար
prev Նախորդ նորություն

Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է. (թարմացվում է)

Այսօր առավոտյան Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհ է դարձել 7 մարդ: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:


Ավելի վաղ նշվում է, որ արձակված կրակոցներից զոհվել է մեկը, ևս ութը վիրավորվել:


Աղբյուրի հաղորդմամբ, չորս անձ մինչ այս պահը պատանդ է պահվում հարձակվողների կողմից:


Fars գործակալության հաղորդմամբ, հարձակվողներից մեկը մահապարտ է, նրան շրջապատել են իրավապահները: Ընդհանուր առմամբ հարձակվողներիը երեքն են եղել: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ հարձակվողներից մեկը լիկվիդացվել է:


12.35


France Press-ի հաղորդմամբ՝ հարձակվողներից մեկն ինքն իրեն պայթեցրել է Իրանի խորհրդարանում:


Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանի խորհրդարանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը: