25.11.2024
ԼՂ կարգավորման գործընթացում պայմանավորվածությունները մոտ էին՝ մեկնած ձեռքի չափ. Լավրով
prev Նախորդ նորություն

Չգնալ հատուկ գործողությունների վայրեր. Իրանում ՀՀ դեսպնատունը հայտարարություն է արել

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյան
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյան

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա ս.թ. հունիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումների կապակցությամբ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ և մարդաշատ վայրեր (մետրո, շուկա և այլն) այցելություններից:


Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում դեսպանությունը խնդրում է անհապաղ կապ հաստատել Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: [email protected], հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի-ե Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32): Դեսպանությունը հետևում է իրադարձությունների ընթացքին: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս պահին տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների, հայերի առկայության մասին տեղեկատվություն չկա:


«Fars» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավարտվել են ԻԻՀ մեջլիսի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա հարձակումներ իրականացրած ահաբեկիչների ոչնչացման գործողությունները: Իրականացված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 39 անձ: