25.11.2024
Իրանցի պատգամավոր. Իրանն այն երկիրը չէ, որտեղ ԻՊ-ը կարող է ահաբեկչություններ իրականացնել
prev Նախորդ նորություն

Հայաստանը խստագույն կերպով դատապարտում է Թեհրանում ահաբկչական հարձակումները. ԱԳՆ

Հայաստանը խստագույն կերպով դատապարտում է Իրանի խորհրդարանի և Թեհրանում մզկիթի վրա ահաբկչական հարձակումները: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:


«Հայաստանը խստագույն կերպով դատապարտում է Իրանի խորհրդարանի և Թեհրանում Այաթոլլա Համենեի մզկիթի վրա ահաբկչական հարձակումները: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին», - ասված է գերառման մեջ:


Վերջին տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհ է դարձել 7 մարդ:


Fars գործակալության հաղորդմամբ՝ հարձակվողներից մեկը մահապարտ է, նրան շրջապատել են իրավապահները: Ընդհանուր առմամբ՝ հարձակվողներիը երեքն են եղել: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ հարձակվողներից մեկը լիկվիդացվել է:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանի խորհրդարանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը: