22.04.2025
Էրդողանը ցավակցել է Թուրքիայի «իր շատ թանկագին հայազգի քաղաքացիներին»
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում մտադիր են ձևավորել գազի միասնական շուկա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նավթի և գազի խորհրդատվական կոմիտեն հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության երկրներում գազի ընդհանուր շուկայի ծրագիրը:


ԵՏՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրում հաշվի են առնված ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական շահերը, ներառյալ՝ նրանց գազային շուկաների զարգացման և գործառնական յուրահատկությունները, ազգային օրենսդրության յուրահատկությունները:


"Ընդ որում՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ինտեգրացիոն համագործակցության կարևորագույն առաջնահերթություններից է»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ Ադամկուլ Ժունուսովը: 


Նշվում է, որ հավանության արժանացած փաստաթուղթը ներկայացնում է քայլերի համակարգի նկարագրություն, որոնք ուղղված են գազի ընդհանուր շուկայի միասնական գնային և սակագնային քաղաքականությանը: 

Фото: http://aa.com.tr/ru
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան