6.11.2025
Հայաստանում զբոսաշրջությունը շարունակում է աճել. 1.7 մլն հյուր՝ 9 ամսում
prev Նախորդ նորություն

Փաշինյանը խոսել է ատեստավորված ուսուցիչների և զինվուականների բարձր աշխատավարձի մասին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Ատեստավորման համակարգը Հայաստանում թույլ է տալիս ուսուցիչներին և շարքային պայմանագրային զինծառայողներին ստանալ 700 հազար դրամ և ավելի աշխատավարձ։ Այս մասին կառավարության նոյեմբերի 6-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով առանցքային ոլորտների վարձատրության վիճակագրությունը։


Կառավարության ղեկավարը նաև նշեց մանկավարժների շրջանում ատեստավորման նկատմամբ կտրուկ աճած հետաքրքրության մասին. արդեն ավելի քան 8 հազար մարդ հայտ է ներկայացրել։


Ինչպես տեղեկացրեց վարչապետը, Հայաստանում արդեն 2 ուսուցիչ ստանում է 700 հազար դրամից ավելի վարձատրություն։ Եվս 22 մանկավարժ ստանում է 600-700 հազար, 109-ը՝ 500-600 հազար, 863 ուսուցիչ՝ 400-500 հազար, իսկ 2118-ը՝ 300-400 հազար դրամ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ատեստավորման մեխանիզմի շնորհիվ մյուս ուսուցիչները ևս հնարավորություն ունեն հասնելու ամենաբարձր դրույքաչափերի։


Կառավարության ղեկավարի խոսքով՝ նմանատիպ պատկեր է նաև շարքային պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի դեպքում, ընդ որում՝ նա հատուկ շեշտեց, որ խոսքը բարձրաստիճան սպայական կազմի մասին չէ։ Այսպես, 31 շարքային զինծառայող արդեն ստանում է 700 հազար դրամ և ավելի։ 600-700 հազար դրամ աշխատավարձ ունի 244 զինվորական, 500-600 հազար՝ 523, 400-500 հազար՝ 1556, և 300-400 հազար՝ 1559 զինծառայող։


Վարչապետն ամփոփեց, որ ատեստավորման նկատմամբ աճող հետաքրքրությունը, որի մասին վկայում է ուսուցիչների կողմից ներկայացված ավելի քան 8000 հայտը, ցույց է տալիս այս համակարգի նկատմամբ վստահության բարձրացում, ինչը բարեփոխումների կարևոր գործոն է:


 

Լուսանկարը` Սպուտնիկի
Հաջորդ նորություն next