6.11.2025
Լուսանկարը` ԱԱԾ պաշտոնական կայքից
prev Նախորդ նորություն

Հայաստանում զբոսաշրջությունը շարունակում է աճել. 1.7 մլն հյուր՝ 9 ամսում

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 1 734 247 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 0,8%-ով կամ 13 002-ով ավելի է։ Այս մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։


Հայաստան ժամանող զբոսաշրջիկների կազմում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 43 %, շարունակում են մնալ ՌԴ զբոսարջիկները։


Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի 713 479 քաղաքացի է եկել Հայաստան որպես զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս թիվը կրճատվել է 3,7%-ով։


Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով երկրորդ տեղում կրկին Վրաստանն է՝ 210 247 քաղաքացի, ապա Իրանը՝ 138 010 քաղաքացի։


Հաջորդող երկներն են ԱՄՆ-ը՝ 50 599 քաղաքացի, Չինաստան՝ 34 446, Ֆրանսիան՝ 28 241, Գերմանիան՝ 25 699, Հնդկաստան՝ 20 843, Ուկրաինա՝ 20 171, Իտալիան՝ 16 202, Բելառուսը՝ 12 580 քաղաքացի։


Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան է եկել 3 զբոսաշրջիկ, որոնք Հայաստանում մնացել են միջինը 8 օր։


Նախորդ տարի նույն ժամանակհատվածում պաշտոնական վիճակագրությունն Ադրբեջանից Հայաստան որևէ այցելություն չի արձանագրել։


Թուրքիայից այս տարվա 9 ամիսներին ՀՀ է եկել 9 115 քաղաքացի, որը 6,2%-ով ավելի է։


 


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next