26.07.2025
Թրամփը կրճատում է ՀՀ-ին տրվող ֆինանսական օգնությունը 77%-ով
prev Նախորդ նորություն

Ուկրաինան և Ադրբեջանը կարող են պաշտպանական ոլորտում համատեղ արտադրանք թողարկել

Բաքուն և Կիևը կարող են սկսել համատեղ արտադրանք թողարկել պաշտպանական ոլորտում` երրորդ երկրներում այն իրացնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Օլեգ Գլադկովսկին, փոխանցում է «Интерфакс-Украина»–ն։

Գլադկովսկին այցելել է Ադրբեջան` ռազմա–արդյունաբերական համալիրի գործարաններ ու քննարկել երկկողմ ռազմա–տեխնիկական համագործակցության հարցեր։

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են պաշտպանական ոլորտի համատեղ արտադրանք թողարկել` ներքին սպառման, ինչպես նաև արտաքին շուկաների համար։

Ըստ նրա, Ուկրաինայի համար Ադրբեջանը ռազմա–տեխնիկական ոլորտում կարևոր և հեռանկարային գործընկեր է։

Նավթի գնանկումը ստիպել է Ադրբեջանին ռազմական ծախսերը կրճատել 36 տոկոսով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին