Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորած նոր կառավարության կազմը, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։ Նոր կառավարությունում ընդգրկված է նաև հայուհի՝ Վարսեն Աղաբեկյանը, ով նշանակվել է արտաքին գործերի և միգրացիայի պետնախարար։