22.07.2025
Լուսանկարը` Գազետա.ռու
prev Նախորդ նորություն

Պուտինը և Լարիջանին քննարկել են Մերձավոր Արևելքի լարվածությունը և Իրանի միջուկային ծրագիրը

Լուսանկարը` 1tv.ru
Լուսանկարը` 1tv.ru

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիի հետ։ Քննարկման հիմնական թեմաներն էին Մերձավոր Արևելքում լարվածության աճը և Իրանի միջուկային ծրագիրը։


ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է անցկացրել Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիի հետ։ Պեսկովի խոսքով՝ Լարիջանին իր այցի ընթացքում փոխանցել է Խամենեիի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել է Իրանի պաշտոնական դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում։


Պուտինը, ըստ Կրեմլի ներկայացուցչի, ընդգծել է տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտությունը և արտահայտվել է Իրանի միջուկային խնդրի քաղաքական լուծման օգտին։

 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին