Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը և Արթուր Հովհաննիսյանը Ստամբուլում կմասնակցեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին Ստամբուլ գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Ստամբուլում՝ նոյեմբերի 16-20-ը։ Ստամբուլ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը: