27.07.2026
Լուսանկարը` Dost Beykoz
prev Նախորդ նորություն

Մեդիա պատերազմ. Իրանն ու Ադրբեջանը փոխադարձ արգելքներ են սահմանել

Թեհրանի և Բաքվի միջև քաղաքական լարվածությունը տեղափոխվել է տեղեկատվական դաշտ. երկու երկրները դիմել են կոշտ սահմանափակումների՝ փոխադարձաբար արգելափակելով միմյանց առաջատար լրատվամիջոցների աշխատանքը և հնչեցնելով ազգային անվտանգությանն առնչվող մեղադրանքներ։


Իրանական զանգվածային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտոնական Թեհրանն Ադրբեջանի պետական «AzTV» հեռուստաալիքը ներառել է «թշնամական մեդիաների» ցանկում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այս որոշման համար հիմք են ծառայել ազգային անվտանգությանը սպառնացող ապատեղեկատվության հրապարակումը, ինչպես նաև Բաքվի և Իսրայելի միջև սերտացող հարաբերությունները:


Իրավիճակն անարձագանք չի մնացել հարևան պետությունում։ Ի պատասխան իրանական կողմի քայլի՝ Ադրբեջանի իշխանություններն իրենց հերթին անօրինական են ճանաչել իրանական «Səhər» հեռուստաընկերության և «Mehr» լրատվական գործակալության գործունեությունն իրենց տարածքում։


Պաշտոնական Բաքվի որոշումը տարածվում է նաև հիշատակված լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա, որոնց աշխատանքը երկրի ներսում այսուհետ արգելված է: