2.07.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կմեկնի Իրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իսլամական Հանրապետություն՝ հարգանքի տուրք մատուցելու փետրվարին զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին, ինչպես նաև հանդիպումներ ունենալու երկրի նոր ղեկավար կազմի հետ։


Հուլիսի 2-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ընթացքում վարչապետը պաշտոնապես հաստատել է իր այցի վերաբերյալ տեղեկատվությունը։ «Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Շփումներ կլինեն Իրանի ղեկավարության հետ»,- հայտարարել է Փաշինյանը։


Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի սգո միջոցառումները նախատեսված են հուլիսի 4-ից 9-ը, իսկ բուն հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին։


Հիշեցնենք, որ Ալի Խամենեին զոհվել էր այս տարվա փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական ռազմական հարվածների առաջին իսկ օրը: Ողբերգական դեպքերից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդի պաշտոնը ստանձնել է նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին, որի ղեկավարած վարչակազմի հետ էլ ակնկալվում են բարձր մակարդակի քաղաքական շփումներ հայկական պատվիրակության այցի շրջանակներում: