21.07.2026
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել
prev Նախորդ նորություն

Թեհրանը զգուշացնում է ԱՄՆ-ին. Խարգ կղզում կոշտ դիմադրություն է սպասվում

Լուսանկարը` իրանական ԶԼՄ-ներ
Լուսանկարը` իրանական ԶԼՄ-ներ

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության հերթական աճն ուղեկցվում է կոշտ դիվանագիտական հայտարարություններով։ Ի պատասխան ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ կղզին գրավելու ԱՄՆ-ի հնարավոր ծրագրերի և ցամաքային գործողությունների՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը զգուշացրել է տեղի բնակչության պատրաստակամության մասին՝ անզիջում դիմադրություն ցույց տալու ամերիկյան զինվորականներին։


Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է ամերիկյան հնարավոր ռազմական միջամտության մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ իրանական կղզիների բնակիչներն անհամբերությամբ սպասում են ամերիկացի զինվորներին իրենց «ջերմ ընդունելությունը» ցուցադրելու հնարավորությանը։ Այս հռետորաբանությունը հնչել է Խարգ կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու Միացյալ Նահանգների մտադրությունների մասին տարածվող լուրերի ֆոնին, որն առանցքային դեր է խաղում Իրանի նավթային տնտեսության մեջ: Դիվանագետն ընդգծել է քաղաքացիական բնակչության վճռականությունը՝ պաշտպանելու իր հողը օտարերկրյա ներխուժման ցանկացած փորձի դեպքում։


Միացյալ Նահանգների և Իրանի միջև դիմակայությունը երկարամյա բնույթ է կրում և սրվում է Մերձավոր Արևելքում ծավալվող լայնամասշտաբ ճգնաժամի ֆոնին: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո։ Տասնամյակների ընթացքում հակամարտությունը տարբեր դրսևորումներ է ունեցել՝ 1980-ականներին Պարսից ծոցում տեղի ունեցած «Տանկերային պատերազմից» մինչև կոշտ պատ ժամիջոցային ճնշումներ։


Լարվածության ժամանակակից փուլը մեծապես պայմանավորված է 2018 թվականին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի դուրսգալով, ինչպես նաև 2020 թվականի սկզբին իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությամբ և ամսիներ առաջ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողություններով: Ներկայիս սպառնալիքները Խարգ կղզու շուրջ պատահական չեն. այն Իսլամական Հանրապետության գլխավոր նավթային տերմինալն է, որի միջոցով իրականացվում է իրանական էներգակիրների արտահանման ճնշող մեծամասնությունը:


Այս օբյեկտին հասցված ցանկացած հարված կամ այն գրավելու փորձ փորձագետների կողմից դիտարկվում է որպես կրիտիկական հարված Իրանի տնտեսությանը, որն ունակ է հրահրել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմ:

Լուսանկարը` The New York Times
Հաջորդ նորություն next