Հարյուրավոր սիրիացի ապստամբներ տեղափոխվել են Թուրքիա՝ մասնակցելու թուրքական բանակի ռազմակայաններում անցկացվող զորավարժություններին։ Այս մասին մայիսի 18-ին հայտնել է «Թուրքիայի ձայնը» Telegram ալիքը՝ սիրիական ընդդիմադիր լրատվամիջոցներին հղումով։ Հաղորդվում է, որ զինվորների առաջին խումբը բաղկացած է 400 հոգուց, իսկ առաջիկա օրերին նրան կհաջորդի եւս 300 մարտիկների խումբը։ Զինվորները ռազմական պատրաստություն կստանան հատուկ նշանակության ջոկատի հրահանգիչների մոտ։ Երկուշաբթի օրը հաղորդվել է, որ Իդլիբի անցակետերում և հենակետերում տեղակայված թուրքական ուժերը բարձր պատրաստության են բերվել Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցից առաջ: