13.10.2025
Լուսանկարը` IDF
prev Նախորդ նորություն

Թրամփն Իրանին բարեկամություն է առաջարկում նրա միջուկային ծրագիրը ոչնչացնելուց հետո

Լուսանկարը` Zerkalo.io
Լուսանկարը` Zerkalo.io

Իրանա-իսրայելական հակամարտությանը ԱՄՆ-ի ուղղակի ռազմական միջամտությունից և Իրանի առանցքային միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելուց ընդամենը մի քանի շաբաթ անց, նախագահ Դոնալդ Թրամփը իսրայելական Քնեսեթի ամբիոնից հայտարարեց Թեհրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու ցանկության մասին։ Իրանի միջուկային ծրագրի «ոչնչացման» մասին հայտարարությունների ֆոնին ամերիկյան առաջնորդն Իսլամական Հանրապետությանն առաջարկեց «բարեկամության ձեռք»՝ վերջին ռազմական էսկալացիան ներկայացնելով որպես «նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույսի» նախաբան։


Այս հաշտվողական ժեստը հնչեց ռազմական սուր դիմակայության ավարտից անմիջապես հետո։ Հակամարտությունը բռնկվել էր հունիսի 13-ի գիշերը, երբ Իսրայելը, պատճառաբանելով Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը մոտենալը, սկսել էր «Ժողովուրդն առյուծի պես» գործողությունը՝ հարձակվելով Իրանի ատոմային և ռազմական օբյեկտների վրա։ Զանգվածային հրթիռային հարվածների փոխանակումից հետո, հունիսի 22-ին պատերազմի մեջ մտավ ԱՄН-ն՝ հարվածներ հասցնելով իրանական միջուկային ծրագրի երեք գլխավոր կենտրոններին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Կատարում ամերիկյան բազային Իրանի պատասխան հարվածից հետո կողմերը համաձայնեցին դադարեցնել կրակը։


Ելույթ ունենալով առանցքային դաշնակցի խորհրդարանում՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «հիանալի» կլիներ Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, և վստահեցրեց, որ «բարեկամության և համագործակցության ձեռքը միշտ մեկնված կլինի»։ Նրա խոսքով՝ Գազայի հարցով վերջին գործարքը պետք է օրինակ դառնա ողջ տարածաշրջանի համար։ Այսպիսով, խաղաղության առաջարկը հնչեց միայն այն բանից հետո, երբ, ըստ Վաշինգտոնի պնդումների, Իսրայելի անվտանգության և տարածաշրջանի կայունության գլխավոր սպառնալիքը՝ Իրանի միջուկային ծրագիրը, չեզոքացվեց ուժի միջոցով, իսկ խնդրահարույց այլ գոտիների, ինչպիսին Գազայի հատվածն է, բնակիչներին խորհուրդ տրվեց «կենտրոնանալ տնտեսական զարգացման վրա»։

 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ