Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի՝ Էր Ռիադ այցելելու հրավերը։ Այս մասին հաստատել է հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Թագավոր Սալմանը հրավիրել է [Իրանի նախագահին այցելել Էր Ռիադ], և այս հրավերին դրական պատասխան է տրվել», - մեջբերում է նրան Mehr գործակալությունը։ Փոխնախագահն այցի ժամկետի մասին տեղեկատվություն չի տրամադրել։ Մոխբերը նաեւ ընդգծել է, որ հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ հաստատելն Իրանի ներկայիս կառավարության «գլխավոր ռազմավարություններից մեկն է»։