20.02.2025
Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. Խամենեի
prev Նախորդ նորություն

Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Թեհրան

Լուսանկարը` kommersant.ru
Լուսանկարը` kommersant.ru

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ռուսական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Թեհրան, որտեղ կմասնակցի Կասպյան տնտեսական երրորդ համաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Փոխվարչապետի՝ Իրան այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ երկրի ղեկավարության հետ։ Օվերչուկի ելույթը համաժողովում սպասվում է փետրվարի 18-ին։


Միջոցառմանը մասնակցող ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԳՆ-ի, Տնտեսական զարգացման, Տրանսպորտի, Էներգետիկայի, Բնական պաշարների, Արդյունաբերության և առևտրի, Գյուղատնտեսության նախարարությունների, Դաշնային մաքսային ծառայության և Ռուսական երկաթուղիների ներկայացուցիչները։


Մասնակիցները կքննարկեն համագործակցության լայն շրջանակ, այդ թվում՝ բանկային համագործակցություն, ներդրումներ, Կասպից ծովի ավազանի երկրների առևտրային և արդյունաբերական կապերի զարգացում, էներգետիկա, էկոլոգիական համագործակցություն, տրանսպորտային ոլորտում համագործակցություն։


Կասպյան «հնգյակի» մեջ են մտնում Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը։