7.04.2025
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստիի
prev Նախորդ նորություն

Մենք դիտարկում ենք ԱՄԷ-ն որպես Հայաստանի առանցքային գործընկեր. Գևորգ Պապոյան

Լուսանկարը` mineconomy.am
Լուսանկարը` mineconomy.am

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Աբու Դաբիում կայացած «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին, որի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման և ապրանքաշրջանառության ավելացման հեռանկարները։ Նախարար Պապոյանը նշել է, որ ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը, ինչը վկայում է տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքի մասին։


«Մենք դիտարկում ենք ԱՄԷ-ն որպես առանցքային գործընկեր Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման համար», - հայտարարել է Պապոյանը՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորությունները։


Նախարարը հատուկ ուշադրություն է հրավիրել զբոսաշրջության, վերականգնվող և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ երկկողմ տնտեսական համագործակցության նոր հարթակ։

 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը