Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 19-ին կժամանի Ռուսաստան։ Այս մասին հղում անելով Mehr գործակալությանը գրում է EADaily-ն։ Իբրահիմ Ռաիսին Թեհրանից Մոսկվա կմեկնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով։ Ռաիսին և Պուտինը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (Իրանի հետ միջուկային համաձայնագիր) իրականացման հարցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը ելույթ կունենա Ռուսաստանի Պետդումայում։