2.11.2025
ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Քաբուլում հանդիպել է Թալիբանի քաղաքական ղեկավարին
24.08.2021
ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Քաբուլում հանդիպել է Թալիբանի քաղաքական ղեկավարին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը գաղտնի հանդիպում է ունեցել Թալիբանի քաղաքական գրասենյակի ղեկավար մուլլա Աբդուլ Ղանի Բարադարի հետ Քաբուլում, հաղորդում է Washington Post-ը ՝ վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյաներին: Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի: Սա այս մակարդակի առաջին երկխոսությունն է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի և թալիբների առաջնորդներից մեկի միջև: ԱՄՆ ԿՀՎ-ն և Պակիստանի գործակալները 11 տարի առաջ ձերբակալել էին Բարադարին, որից հետո նա ութ տարի անցկացրել էր բանտում: Հետագայում Բարադարը Կատարում զբաղվում էր Միացյալ Նահանգների հետ բանակցություններով: Ըստ թերթի ստացած տվյալների, կողմերը քննարկել են օգոստոսի 31-ի մոտենալը`այն ամսաթիվը, երբ ԱՄՆ -ը պետք է ավարտի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը և քաղաքացիների տարհանումը: