8.11.2024
Հալեպում երկրաշարժի զոհերի թվում երկու հայ կա
prev Նախորդ նորություն

Իրանը հերքել է, թե Ռուսաստանի հետ անօդաչու սարքերի գործարան է կառուցում

Թեհրանն անդրադարձել է The Wall Street Journal-ի այն պնդումներին, թե Իրանն ու Ռուսաստանը, իբր, միասին անօդաչու սարքերի գործարան են կառուցում։


Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ նման բան չկա.


«Զենք արտահանողները և պատերազմ հրահրողները փորձում են արդարացնել իրենց միակողմանի գործողություններն ու սխալ հաշվարկները պատերազմի նախագծման մեջ՝ կեղծելով լուրերը: Սրանք կեղծ լուրեր են։ Ցավոք, այն երկրները, որոնք սպառազինության և տեխնիկայի ամենամեծ մատակարարներն են հակամարտող կողմերից մեկին, փորձում են մոլորության մեջ գցել համաշխարհային հասարակական կարծիքը՝ կեղծ լուրեր տարածելով: Իրանը հակամարտության որևէ կողմ չի բռնում և նույնիսկ չի պատրաստվում դա անել։ Այսպիսով, դրա նպատակն է հասնել հակամարտության քաղաքական լուծմանը»,- ասել է նա, գրում է Mehr գործակալությունը:


 

Հայ ականազերծողների արդյունքները ներկայացվել են ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տնօրենին
Հաջորդ նորություն next