Ինչի շուրջ են պայմանավորվել Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները Պեկինում համատեղ հայտարարություն են ստորագրել։
Երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման տեսանկյունից կողմերն ընդգծել են մարտի 10-ի Պեկինի համաձայնությունն իրագործելու կարևորությունը։ Շեշտադրվել է 2001թ․ կողմերի միջև ստորագրված անվտանգային ոլորտում համագործակցության պայմանագրի և 1998թ․ տնտեսության, առևտրի, ներդրումների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ պայմանագրի իրագործման կարևորությունը։
Կողմերը պայմանավորվել են համաձայնեցված ժամանակահատվածում վերաբացել դեսպանատներն ու հյուպատոսարանները, շարունակել անհրաժեշտ համակարգումները թռիչքների վերսկսման և փոխադարձ այցերի իրականցման համար, ավելացնել համագործակցության զարգացման ուղիների շուրջ խորհրդատվական հանդիպումներն ու քննարկումները՝ հաշվի առնելով երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր շահերն իրացնելու բնական ռեսուրսներն ու տնտեսական հնարավորությունները, ընդլայնել բոլոր այն ոլորտներում համագործակցությունը, որոնք կարող են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը և երկու երկրների շահերն ապահովել։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել վերացնել երկկողմ համագործակցության զարգացմանը խանգարող բոլոր խոչընդոտները։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն իրանցի գործընկերոջը հրավիրել է Էր Ռիադ, Աբդոլլահիանը ողջունել է այն և ինքն էլ սաուդցի գործընկերոջն է հրավիրել Թեհրան։