8.02.2025
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Ռիտերը մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։


Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։


Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։


Հանդիպման ընթացքում Մարկուս Ռիտերը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի և հիմնական կետերի վերաբերյալ։


 


 


 

Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում տիրող լարված իրավիճակով
Հաջորդ նորություն next