25.03.2025
Իսրայելում տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով X սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրությանը։


Կողմերը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրումը և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։


Թուրք առաջնորդը մատնանշել է «պաղեստինյան հողերի նկատմամբ դաժանության աճը» և պաղեստինցի խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի արագ աճը։


Թուրքիայի պետության ղեկավարն ընդգծել է, որ արևմտյան պետությունների լռությունն այն ամենի առջև, ինչ տեղի է ունենում, Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը հասցրել է «անխուսափելի մակարդակի»։


Թուրքիայի նախագահը նաև վստահեցրել է, որ Անկարան կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տարածաշրջանում հանգստություն ապահովելու համար։


 

Ռիտերը մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
24.03.2025
ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար