2.04.2025
ՌԴ-ն դատապարտում է Իսրայելի հարձակումը Սիրիայում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Առաջիկա 48 ժամվա ընթացքում Իրանը հիբրիդային պատժիչ գործողություն կձեռնարկի

Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է, որ իրանական տելեգրամյան ալիքները, հղում անելով ամերիկյան տեղեկատվությանը, գրում են, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում Իրանը հիբրիդային պատժիչ գործողություն կձեռնարկի՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման։


"Խոսք է գնում այն մասին, որ իրանական հրթիռային և ԱՍԹ-ներով հարվածները հասցվելու են Պաղեստինի բռնազավթված տարածքներում տեղակայված իսրայելական ռազմական ենթակառուցվածքներին հենց Իրանի տարածքից, այլ ոչ թե Եմենից, Լիբանանից, Սիրիայից կամ Իրաքից, որտեղ գործում են Իսրայելին հարվածներ հասցնելու նորուժ ունեցող իրանամետ կազմակերպություններ։


Մինևնույն ժամանակ իրանական աղբյուրներով տեղեկատվություն է տարածվել, որ Իսրայելը տարհանել է Բաքվում և Աբու-Դաբիում իր դեսպանատների աշխատակիցներին՝ իրանական հնարավոր հարվածների վտանգը հաշվի առնելով",- գրել է Ոսկանյանը։


 

ԱՄՆ-ը Չինաստանին և Թուրքիային խնդրել Է Իրանին կոչ անել թույլ չտալ էսկալացիա Իսրայելի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն