16.06.2025
Լուսանկարը` IRNA
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Էրդողանը դատապարտել են Իսրայելի ռազմական հարվածներն Իրանի դեմ

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ կենտրոնանալով Մերձավոր Արեւելքում ծայրահեղ սրված իրավիճակի վրա։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ կողմերը խստորեն դատապարտել են Իսրայելի ռազմական հարվածը Իրանի դեմ՝ այն որակելով որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։


Երկու նախագահներն ընդգծել են հակամարտության խորացման վտանգավոր հետևանքները ողջ տարածաշրջանի համար՝ նկատելով, որ ներկայիս էսկալացիան արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի։ Նրանք շեշտել են, որ իրավիճակի կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ։


Կողմերն համաձայնել են, որ երկու երկրների համապատասխան կառույցները կպահպանեն սերտ աշխատանքային կապ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով։


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ռուս-ուկրաինական ուղղությանը․ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների կազմակերպման համար։ Ընդգծվել է, որ Ռուսաստանը կատարում է երկրորդ փուլից բխող բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ զոհվածների դիերի փոխանցումն ու գերիների փոխանակումը։


Քննարկվել են նաեւ ռուս-թուրքական օրակարգի ընթացիկ հարցերը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում։ Այս թեմաները քննարկվելու են առաջիկա համաժողովների ընթացքում՝ ներառյալ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն ու հունիսի վերջին կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը։


Էրդողանն իր զրույցի ավարտին շնորհավորել է Պուտինին եւ ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Հունիսի 12-ի կապակցությամբ։

 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան