16.10.2026
 Գրիգորյան. Անկլավների և էքսկլավների հարցով պայմանավորվածություն չկա
prev Նախորդ նորություն

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների փոխանցման մի շարք փորձեր

Շարունակվում են քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված այլ իրերի փոխանցման ակտիվ փորձերը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Մասնավորապես հոկտեմբերի 14-ից 15-ը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ԱԹՍ-ների միջոցով արգելված իրեր փոխանցելու 3 փորձ։


Հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկները կահավորված են թույլ տեսանելի արգելքներով, որոնք դժվարացնում են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը, բոլոր փորձերը կանխվել են քրեակատարողական ծառայողների կողմից։


Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել են 10 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք և բջջային հեռախոսի պարագաներ։


Նույն ժամանակահատվածում հիմնարկի երկու տեղամասերի միջև գտնվող փշալարի վրայից քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են նաև փաթեթ, որում առկա է եղել 1,4 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող բուսական զանգված։


Բոլոր դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։


 


 

Պատերազմի բնապահպանական սպիները կարող են տասնամյակներ պահպանվել. Իրանի նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` official site of the Prime Minister of RA
15.10.2026
Փաշինյանմ Ադրբեջանի հետ սահմանի մասին. սահմանազատումից հետո անկլավներ չպետք է լինեն