16.10.2026
Փաշինյանն ու Փեզեշքիանը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի թեմաների շուրջ
prev Նախորդ նորություն

Հայ գերիների խոշտանգումները հաստատվում են վկայություններով և բժշկական փաստաթղթերով

Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումները շարունակվում են և ուղեկցվում անմարդկային վերաբերմունքով։ Այս մասին «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովում հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով այդ եզրահանգման հիմքում ընկած փաստերն ու աշխատանքի մեթոդաբանությունը։


Սահակյանի խոսքով՝ խնդրի մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են, սակայն երբեմն հարց է հնչում՝ ինչպե՞ս է հնարավոր սահմանափակ տեղեկատվության պայմաններում եզրակացություններ անել Բաքվում պահվող գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին։


Նա պարզաբանել է, որ գնահատականները հիմնված են հստակ մեթոդաբանությամբ հավաքված և համադրված տվյալների վրա։ Մասնավորապես, իրավապաշտպանները շարունակում են զբաղվել արդեն հայրենադարձված գերիների խոշտանգումների վերաբերյալ գործերով։ Նրանց վկայություններն ու բժշկական փաստաթղթերը հնարավորություն են տալիս հետադարձ հայացքով ուսումնասիրել Բաքվում անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը և օբյեկտիվ տվյալներով հաստատել խոշտանգումների փաստերը։


«Եթե համակցենք, կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վեր խոշտանգումներ կան, շարունակական բնույթ են կրում և, այո, համակցված են նաև անմարդկային վերաբերմունքով», — ընդգծել է Սահակյանը։


Նա նաև նշել է, որ Բաքվում պահվող գերիների կապն արտաքին աշխարհի հետ հեռախոսազանգերն են։

Վեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` official site of the Prime Minister of RA
15.10.2026
Փաշինյանմ Ադրբեջանի հետ սահմանի մասին. սահմանազատումից հետո անկլավներ չպետք է լինեն