ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը չի կարծում, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրի դադարեցումից հետո խոսք է գնալու «սառը պատերազմի» մասին: «Ես չեմ կարծում, որ մենք խոսում ենք «սառը պատերազմի» մասին: Եկել է նոր դարաշրջան՝ ԱՄՆ-ն որդեգրել է սպառազինության վերահսկողության համակարգը փլուզելու ուղեգիծ: Դա ցավալի է»,- ասել է նա: