8.06.2025
ԱՄՆ-ը մեկ միլիոն դոլար կվճարի Բեն Լադենի որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար
prev Նախորդ նորություն

Независимая газета. Չերչիլը չի ցանկացել Հայաստանի վարչապետ դառնալ

Ռուսական Независимая газета պարբերականը «Պատմություններ պատմությունից, աշխարհագրությունից և գրականությունից` նախկին դպրոցականների համար» նյութ է հրապարակել, որում ներառվել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթան Չերչիլի` հայկական կոնյակի և կուբայական սիգարի հանդեպ սիրո մասին պատմությունը:


Նշվում է, որ մի օր Չերչիլին հարցնում են` կցանկանա՞ր դառնալ Հայաստանի վարչապետ, ինչին նա պատասխանել է. «Ոչ, քանի որ ես սիրում եմ կուբայական սիգար»: Մեկ այլ առիթով նրան հարցրել են` կցանկանա՞ր դառնալ Կուբայի վարչապետ, ինչին նա պատասխանել է. «Ոչ, քանի որ սիրում է հայկական կոնյակ»:


Հոդվածի վերջում հեղինակը հարց է տալիս. «Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում, հայկական կոնյակից բացի, արտադրեին կուբայական սիգար, կամ Կուբայում արտադրեին նաև հայկական կոնյակ»:

Բելառուսը դեմ չէ Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն. Լուկաշենկո
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին