26.11.2024
Ռուսաստանը եւ Չինաստանը վետո են դրել ՄԱԿ ԱԽ-ում Վենեսուելայի հարցով ԱՄՆ բանաձեւի վրա
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը մեկ միլիոն դոլար կվճարի Բեն Լադենի որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար

ԱՄՆ-ը մինչեւ մեկ միլիոն դոլար պարգեւ է հայտարարել Համզա բեն Լադենի՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու վերաբերյալ տեղեկատվության համար: Այդ մասին հայտնել է Պետական դեպարտամենտի Դիվանագիտական անվտանգության բյուրոյի ղեկավար Մայքլ Էվանոֆը:


Ելույթ ունենալով փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցում՝ Էվանոֆը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Համզա բեն Լադենի դեմ: Ամերիկյան կողմի տվյալներով՝ նա «լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ քաղաքացիների համար»:


Պետդեպարտամենտի տեղեկատվությամբ՝ նա 2015 թվականի օգոստոսից պաշտոնապես «Ալ Քաիդայի» շարքերում է եւ հանդես է գալիս արեւմտյան մայրաքաղաքների դեմ գրոհների, այդ թվում՝ «ԱՄՆ-ի եւ ամերիկացների դեմ վրեժխնդրության» կոչերով: