8.06.2025
Եգիպտոսը պատասխանել է Թուրքիայի քննադատությանը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը եւ Չինաստանը վետո են դրել ՄԱԿ ԱԽ-ում Վենեսուելայի հարցով ԱՄՆ բանաձեւի վրա

Ռուսաստանը եւ Չինաստանը վետո են դրել ՄԱԿ ԱԽ-ում Վենեսուելայի հարցով ԱՄՆ բանաձեւի վրա:

ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի կողմից առաջարկվող փաստաթուղթն ընդունվեր, դա կլիներ պատմության մեջ առաջին դեպքը, երբ հեռացնում են օրինական նախագահին։

ԱՄՆ-ի ներկայացրած փաստաթղթի նախագծում, մասնավորապես, Վենեսուելայում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կոչ էր արվում, ընդ որում դրանց պետք է ներկա լինեին միջազգային դիտորդներ՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։
Բանաձեւի նախագծում նշվում էր, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը պետք է օգնի այդպիսի ընտրությունների կազմակերպմանը։ Դրանում նաեւ ասվում էր երկրին հումանիտար օգնությունն անարգել հասցնելու անհրաժեշտության մասին։

Բանաձեւի նախագիծը նաեւ կոչ էր անում Վենեսուելայում «վերականգնել ժողովրդավարությունը»։ Դրանում նաեւ «խորը մտահոգություն» կար՝ կապված ցույցերի անզեն խաղաղ մասնակիցների հանդեպ վենեսուելական անվտանգության ուժերի «դաժան գործողությունների» վերաբերյալ։

ԱՄՆ-ը մեկ միլիոն դոլար կվճարի Բեն Լադենի որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին